ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն կարծում է, որ Ռուսաստանը պետք է ԱՄՆ-ին ցույց տա Ուկրաինայի պատերազմը դադարեցնելու իր ցանկությունը, սակայն մինչ այժմ Կրեմլը միայն հետաձգում է այդ գործընթացը։
Այս մասին նա ասել է CBS News-ին տված հարցազրույցում։
Նա ընդգծել է, որ և՛ Միացյալ Նահանգները, և՛ ՆԱՏՕ-ն ջանքեր են գործադրում Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու համար, «և որպես այդ ջանքերի մաս՝ ԱՄՆ-ն իսկապես աշխատում է»։
«Սակայն գնդակն այժմ Ռուսաստանի դաշտում է, որը բավականաչափ ջանքեր չի գործադրում հրադադարի հաստատման համար:
Կարծում եմ, որ նրանք բավականաչափ արագ չեն գործում, մասնավորապես, իմ ամերիկացի զրուցակիցներից եմ տեղեկացել, կարծում եմ, որ Ռուսաստանն իսկապես պետք է ավելին անի այս պատերազմին վերջ տալու համար», – ասել է Ռյուտեն:
Նա ընդգծել է, որ արևմտյան դաշնակիցները լիովին աջակցում են ԱՄՆ-ի ջանքերին՝ ուղղված պատերազմի արդար, կայուն և տևական ավարտին:
«Ես խոսել եմ Մարկո Ռուբիոյի հետ, պարբերաբար շփվում եմ ամերիկյան վարչակազմի այլ անդամների հետ: Կարծում եմ, որ նրանք իսկապես փորձում են քայլ առ քայլ հասնել մի իրավիճակի, որտեղ այս պատերազմը կարող է ավարտվել»,- հավելել է Ռյուտեն:
Բաց մի թողեք
Դոնալդ Թրամփի վարկանիշը նվազել է
Թրամփի պաշտոնյաներին չեն հետաքրքրում ԵՄ դաշնակիցների կարծիքները. NYT
Հանգիստ չենք տա այդ տականքին, ինչ է ասել Զելենսկին