ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանն Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ հանդիպման ընթացքում խոսել է Սիրիայում Թուրքիայի ունեցած դերի մասին:
Ինչպես գրում է Ermenihaber-ը, Թրամփը բարձր է գնահատել Ռեջեփ Թայիփ Էրդողանի առաջնորդությունը:
«Էրդողան անունով մի մարդու հետ շատ լավ հարաբերություններ ունեմ։ Գիտեմ՝ մամուլը վրդովվում է, որ ես նրան սիրում եմ, իսկ նա էլ ինձ է սիրում։ Մենք երբեք խնդիր չենք ունեցել»,- հայտարարել է Թրամփը՝ հավելելով․ «Նա շատ ուժեղ ու խելացի մարդ է»։
Թրամփի խոսքով՝ Թուրքիան Սիրիայում իրականացրել է այն, ինչ մյուսներից ոչ ոք չի կարողացել։
«Պետք է արժանին մատուցել»,- եզրափակել է ԱՄՆ Սպիտակ տան ղեկավարը։






Բաց մի թողեք
Գրենլանդիայի գրավման Թրամփի հավակնությունները «զարթոնքի կոչ» են Եվրոպայի համար
Արտակարգ իրավիճակ Երևանում, ինչ է անում Տիգրան Ավինյանը. Լուսանկար
Լավրովը առաջարկում է վերադառնալ ռուս-թուրքական պայմանավորվածությունների «բարի ավանդույթներին»