«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն առաջիկայում կրկին խորհրդարան կգնա:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Փաշինյանը հերթական անգամ փակ հանդիպում կունենա ՔՊ-ական պատգամավորների հետ: Մեր տեղեկություններով՝ նախնական փակ հանդիպումը նշանակված է առաջիկայում, սակայն Փաշինյանի գրաֆիկից կախված՝ հնարավոր է՝ ինչ-որ փոփոխություններ լինեն:
Մեզ ասացին, որ փետրվարի 26-ին կայացած հանդիպումից հետո դեռ մնացել են կիսատ հարցեր ու թեմաներ, որոնք չեն հասցրել քննարկել, ուստի նախատեսում են եւս մեկ հանդիպում անցկացնել վարչապետի հետ»։






Բաց մի թողեք
Պոլիտեխնիկում մոռացել են ռեկտորի նոր մրցույթը հայտարարել, հոգաբարձուների խորհուրդ էլ չունեն․ Լուսանկար
600 միլիոն դրամ Հանրապետության հրապարակը զարդարելու համար
Ռոբերտ Քոչարյանը հարցազրույց է տվել 5-րդ ալիքին, որը կցուցադրվի