Համայնքային ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողներն ապօրինի արդյունահանման վերաբերյալ մայիսի 14-ին ստացած տեղեկությունն իրացրել են նույն օրը:
Պարզվել է, որ սահմանափակ պատասխանատվությամբ մի ընկերություն, խախտելով ընդերքի օգտագործման կանոնները, Դարբնիկ գյուղում թույլատրված տարածքից դուրս իրականացրել է ավազի և ավազակոպճային խճաքարի արդյունահանում:
«Ձերբակալվել են ընկերության տնօրենի լիազոր ներկայացուցիչը, աշխղեկը, նրանց օժանդակողը և չորս վարորդ, որոնց վարած բեռնատարները տեղափոխվել են բաժնի պահպանվող հատուկ տարածք:
Ընդերքի պահպանման կամ օգտագործման պահանջները խախտելու հատկանիշներով Մասիսի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Պարզվել է, որ ապօրինի արդյունահանմամբ պետությանը պատճառվել է շուրջ 12 միլիոն դրամի վնաս, բացի այդ` հարկերից խուսափելու համար ընկերության տնօրինությունը թաքցրել է շրջանառությունը:
Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են»,- ասվում է ՆԳՆ հաղորդագրության մեջ:

Բաց մի թողեք
Հերթական գողությունը՝ Արմավիրում, թալանել են, երբ տանտերերը «Դվին»-ում մասնակցելիս են եղել հարսանեկան արարողության
Դատարանը 2 ամսով երկարաձգեց Վեդիի մանկшապղծությшն գործով կալանավորվածների կալանքի ժամկետը. Լուսանկար
Կրակոցներ՝ Լոռու մարզում․ հրազենային վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել 30-ամյա տղամարդ