Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Վիետնամում մինչև ինքնաթիռից իջնելը՝ կնոջ կողմից իր դեմքին ապտակելը պարզապես կատակ է եղել։
Այս մասին հայտնում է The Associated Press գործակալությունը։
«Մենք խենթություններ էինք անում, և իսկապես կատակում էի կնոջս հետ։ Սա դարձրել են գեո-մոլորակային աղետ»,- անդրադառնալով հրապարակումներին՝ ասել է Մակրոնը։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Վիետնամ կատարած այցի ժամանակ Ֆրանսիայի առաջին տիկին Բրիջիթ Մակրոնը հարվածել է ամուսնու դեմքին՝ նախքան ինքնաթիռից իջնելը:
Միջադեպի լայն քննարկումից հետո Ելիսեյան պալատից ևս հայտնել են, որ ամուսինները կատակել են, և որ դա «մտերմության պահ» է եղել։
Ելիսեյան պալատը մեկնաբանել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի կնոջ՝ Բրիջիտի կողմից դեմքին հարվածելու տեսանյութը։
Ըստ Reuters-ի՝ Ելիսեյան պալատի խոսնակը հայտարարել է, որ դա «մտերմության պահ» էր, և զույգը «թեթևացնում էր լարվածությունը»:

Բաց մի թողեք
Պուտինի վարկանիշը շարունակում է ընկնել․ հարցում
Ադրբեջան-Ռուսաստան հարաբերությունների ամրության հարցում ոչ ոք չպետք է կասկած ունենա. Օվերչուկ
Վրաստանը «սխալների ուղղում» է կատարում