Անօդաչուները գրոհել են Թաթարստանի Ելաբուգա և Նիժնեկամսկ քաղաքների ձեռնարկությունները։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով տարածաշրջանի ղեկավարի մամուլի ծառայությանը։
Իշխանությունների տվյալներով՝ մի քանի մարդ տուժել է (Baza-ն գրում է հինգ տուժածի մասին), սակայն լուրջ ավերածություններ չկան։
«Այսօր առավոտյան հանրապետության ձեռնարկությունները Ելաբուգայում և Նիժնեկամսկում ենթարկվել են անօդաչու թռչող սարքերի գրոհի։ Լուրջ ավերածություններ չկան, ձեռնարկությունների տեխնոլոգիական գործընթացը խաթարված չէ։ Ելաբուգայում, ցավոք, հաստատության ավերման հետևանքով կան տուժածներ։ Նրանց ցուցաբերվում է ամբողջ անհրաժեշտ օգնությունը»,- ասել է Թաթարստանի ղեկավար Ռուստամ Միննիխանովը։
Ինչպես նշում է Mash-ը, սա պատերազմի սկզբից ի վեր անօդաչուների առաջին հարձակումն է Թաթարստանի տարածքի վրա։
Բաց մի թողեք
Պայմանագիր՝ 20 տարի ժամկետով. Փազեշքիանն ու Պուտինը կհանդիպեն, փաստաթուղթը կստորագրեն Կրեմլում
Շվեյցարիան բա չի ձերբակալի Պուտինին, երբ նա գնա Թրամփի հետ այնտեղ հանդիպման
Պուտինը կարծում էր, որ 3 օրում կնվաճի Կիևը, բայց Կիևի կենտրոնում ես էի, ոչ թե նա. Բայդեն