Իշխանության ներսում շրջանառվող տեղեկության համաձայն, ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի այցն էլ չի լուծել Սյունիքում ռուսական հյուպատոսություն բացելու հարցը:
«Հրապարակը» գրում է․ Հիշեցնենք, որ ռուսական կողմը փորձում է Սյունիքում հյուպատոսություն բացել դեռեւս 2023 թվականից։
Մինչդեռ 2022-ից Կապանում հյուպատոսություն ունի նաեւ Իրանը, մոտ օրերս էլ Ֆրանսիայի հյուպատոսություն է բացվելու Գորիսում։
Չնայած ռուսական կողմը հայտարարել է, որ մինչեւ մայիսի վերջ կլինի կոնկրետ պայմանավորվածություն, սակայն մեր աղբյուրներն ասում են՝ ամեն ինչ արվելու է, որ հյուպատոսությունը չբացվի։
Երեկ կապանցի ՔՊ-ական պատգամավոր Մարինա Ղազարյանը մեր հարցին, թե ինչու է ձգվում բացումը, աբսուրդ պատասխան տվեց, թե խնդիրը համայնքապետի դաշտում է՝ տարածքի խնդիրը չի լուծվում, հյուպատոսության համար տարածք են ման գալիս, ինչն էլ ձգձգման պատճառն է։
Բաց մի թողեք
Քաղբանտարկյալ Հովհաննես Խուդոյանի նամակը դատախազ Արգամ Դալլաքյանին
2026-ին Փաշինյանը ընտրական փուլ կմտնի սպառված ու առանց ասելիքի
Էդ դու չպիտի ասես՝ ես կանգնե՞մ իմ տնօրենի կողքը, թէ չէ․ ՀԷՑ աշխատողները՝ Նիկոլին