Այս մասին ԱԺ-ում հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը. «Քանի դեռ վերջնական չենք հանգել խաղաղության, վերջնական ձեռք ձեռքի չենք սեղմել, էսկալացիայի վտանգը կա»։
Ըստ նախարարի՝ էսկալացիան կարող է լինել «ստից»՝ տեխնիկական․ ինչ-որ կայծից հրդեհ բռնկվի, կարող է լինել նաև պլան։
Միրզոյանը դժվարացել է նշել, թե ինչու է Ադրբեջանը պարբերաբար կրակում Սյունիքի ուղղությամբ. «Չեմ կարող ասել, բայց Հայաստանի դիրքորոշումը մեկն է՝ ստեղծել միասնական համատեղ հետաքննող մեխանիզմ, որտեղ կարելի է պարզել՝ զինվորները հրամա՞ն են կատարում, թե՞ ինչ-որ վիճակի մեջ լինելով՝ ինքնուրույն գործողություն են արել մեկը կամ խմբով»։
Բաց մի թողեք
Թող ռադները քաշեն, վեր ընկնեն իրենց գործով զբաղվեն, մեր երկրի ներքին գործերին չխառնվեն. Ալեն Սիմոնյան
Սիրի՛ր քո պետությունը, ինչպես ինքդ քեզ. Փաշինյան
Ջարդել, վառել, խափանել ներքին զորքերի տեղակայման վայրերի դարպասները. ինչ էր պլանավորել «Սրբազան պայքար»-ը