13/12/2024

Ականի պայթյունից վնասվածք է ստացել ՊՆ զինծառայող. մանրամասներ

Ոչ մարտական պայմաններում վնասվածք է ստացել պայմանագրային զինծառայող։

Տեղեկությունը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հաստատեց Պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը:

«Պայմանագրային զինծառայողը վնասվածք է ստացել ոչ մարտական, նախնական տվյալներով՝ ծառայողական պարտականությունների կատարման հետ առնչություն չունեցող պայմաններում: Նրա կյանքին այս պահին վտանգ չի սպառնում, գտնվում է հոսպիտալի բուժանձնակազմի հսկողության տակ»,- մանրամասնեց նա:

Ըստ տարածված տեղեկությունների՝ ապրիլի 4-ին Իջևանի տարածաշրջանի մարտական դիրքից Իջևանի ԲԿ էր տեղափոխվել 1996թ. ծնված զինծառայող։

Նշենք, որ հրապարակումների համաձայն՝ զինծառայողը ականապայթյունային վիրավորում է ստացել ոտքերի շրջանում:

Տավուշում ականի պայթյունից վիրավորում ստացած զինծառայողի կյանքին այս պահին վտանգ չի սպառնում: «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը:

«Պայմանագրային զինծառայողը վնասվածք է ստացել ոչ մարտական, նախնական տվյալներով՝ ծառայողական պարտականությունների կատարման հետ առնչություն չունեցող պայմաններում: Նրա կյանքին այս պահին վտանգ չի սպառնում, գտնվում է հոսպիտալի բուժանձնակազմի հսկողության տակ»,- նշեց խոսնակը: