Հայաստանում որոշ մարդիկ գնում են վարչապետ Նիկոլ Փաշինյանի ետևից, և երկրում ստեղծված իրավիճակի ֆոնին նրան կարելի է անվանել Հակաքրիստոսի «ճկույթ» կամ «կույր աղիքի բորբոքում», քանի որ Հակաքրիստոսն ինքնին մասշտաբային և կոլեկտիվ բան է, կարծում է «Russia Today» միջազգային մեդիա խմբի և RT հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը։
«Russia 1» հեռուստաալիքի «Երեկո Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդման եթերում նա ասել է, որ Հակաքրիստոսն սկսել է իր հարձակումները Հայաստանում կրոնի վրա, իսկ Փաշինյանը, Հայ Առաքելական եկեղեցու վրա հարձակումներից հետո, ապագա բռնապետերին ցույց է տալիս փողոց դուրս եկող մարդկանց վարքագծի մոդել։
«Բայց մարդիկ հետևում են նրան, նրանցից ոմանք։ Եվ սա ինձ մոտեցնում է այն մտքին, որը մոտ է նաև իմ վեպին, որ այս ամենն արդեն իսկ Հակաքրիստոսն է։ Փաշինյանը անձամբ Հակաքրիստոսը չէ… Հակաքրիստոսը կոլեկտիվ բան է, մեծ բան։
Փաշինյանը կարող է լինել Հակաքրիստոսի ճկույթը, Հակաքրիստոսի կույր աղիքը, գուցե Էֆենդի Փաշինյանը Հակաքրիստոսի հետանցքն է, քանի որ հենց նա է կոչ անում մեզ այսպիսի քննարկումներ ունենալ իր հետ։ Նա, ինչպես ասում են, առաջինն սկսեց, առաջին 10-15 անգամները», – ասաց նա։
***
Ռուսաստանի հայազգի շատ քաղաքացիներ ցավով են ընդունում Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները: Այս մասին Պավել Զարուբինին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Հայաստանը մեզ շատ մոտ երկիր է։ Չմոռանանք, որ մի քանի միլիոն հայեր Ռուսաստանի քաղաքացիներ են։ Իհարկե, նրանք ցավով են հետևում տեղի ունեցող իրադարձություններին, և շատերը չեն ընդունում, թե ինչպես են զարգանում իրադարձությունները», – նշել Է Պեսկովը։
Նա ընդգծել է, որ այն, ինչ տեղի է ունենում Հայաստանում, երկրի ներքին գործն է, և Ռուսաստանը մտադիր չէ միջամտել:
Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները հունիսի 27-ի առավոտյան Ամենայն հայոց կաթողիկոսի նստավայրից փորձել են բերման ենթարկել Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին: Սակայն հոգևորականներն ու ծխականները դիմադրություն են ցույց տվել՝ թույլ չտալով ուժայիններին մուտք գործել Վեհարան։ Ավելի ուշ արքեպիսկոպոսն ինքը լքել է նստավայրի տարածքը և ուղևորվել Երևան ու ներկայացել Քննչական կոմիտե։ Աջապահյանը մեղադրվում է իշխանությունը տապալելու հրապարակային կոչեր անելու մեջ, սակայն ինքը մեղադրանքները շինծու է անվանել։ Նա կալանավորվել է 2 ամսով։ Հունիսի 26-ին էլ 2 ամսով կալանավորվել էր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։
Հայաստանի իշխանությունների և Հայ առաքելական եկեղեցու միջև առճակատումը սրվել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ սոցցանցում արված հրապարակումներից հետո, որտեղ նա կտրուկ արտահայտություններ, այդ թվում՝ հայհոյանքներ է թույլ տվել եկեղեցու, այդ թվում՝ Վեհափառ հայրապետի հասցեին։
Հավելենք, որ գործարար և բարերար Սամվել Կարապետյանի կալանավորումն էլ, ով բացահայտորեն հանդես է եկել եկեղեցու օգտին, սուր արձագանք է առաջացրել հայկական սփյուռքում:
Բաց մի թողեք
ԱՄՆ – Ադրբեջան – Բելառուս, ժողովրդավարության հոտ չի գալիս
Պեսկովն անդրադարձել է ռուս-ադրբեջանական լարվածությանը. ինչ քայլեր են կատարվում
Մոսկվան Բաքվի արցունքներին ու խոսքերին չի հավատում, բայց միշտ խաբվում է տեղին