Մայր Աթոռ Ս․Էջմիածնի դեմ զազրախոսություններին հավանություն տվողներից շատերը մեր եկեղեցու հետեւորդ չեն։ Սա ես ասում եմ ցանցերում սեփական դիտարկման հիման վրա։
Ժամեր եմ հատկացրել հասկանալու համար, թե ինչպես հայ մարդը կարող է Ս․Էջմիածնի դեմ զազրախոսությունից ուրախանալ։ Դրա համար գնացել եմ նման օգտատերերի էջերի «հետեւից», որոնք ապացուցում են, որ չարախոսողների մեջ շատ-շատ են ՀԱՍԵ-ից դուրս ուղղությունների անդամները։ Շատ սքրինշոթեր ունեմ այդ մասին։

Սրանք Էջմիածնի դեմ ամեն սրացումից հետո տուփերով, առանձնահատուկ էնտուզիազմով գրոհում, քարկոծում եւ անգամ անեծքներ (ներողություն) են սփռում․․․ Այսինքն, ՆՓ-ն խողովակ է իրենց հակաէջմիածնական բնազդի ու կրքերի համար։
Նորություն էր ինձ համար, թե Էջմիածնին քարկողոծների մեջ որքան շատ են փորձագիտական շերտի անձերը, որ գրեթե ամեն օր թեմաներ են «վերլուծում» եթերներից։
Թշնամու արձագանքն էլ սինխրոն սփռվում է Ս․Էջմիածնի դեմ սրացումներին։
Մի խոսքով՝ համբերություն եւ համառություն։ Լեւոն քահանայի ասածի նման՝ մերը սերն է հայրենակցի, ազգակցի, հայրենիքի ու եկեղեցու հանդեպ։
Նորայր Պողոսյան






Բաց մի թողեք
ՔՊ պատգամավորները պետք է օրը մի քանի անգամ ծափահարե՞ն․ Վարդանյան
Կճոյանի մասին ասել եք, նա դեմ էր քրիստոնեական արժեքներին, հիմա ինչ եք քննարկում
Առաջիկա օրերին պարզ կլինի, թե ինչ քայլեր կձեռնարկեն Կաթողիկոսը, Հայաստանի կառավարությունը, հոգևորականները և աշխարհասփյուռ հայությունը