«Ըստ իշխանական համակարգին մոտ կանգնած աղբյուրի գնահատման, Նիկոլ Փաշինյանի Ռուսաստան կատարած այցի հիմնական նպատակների թվում է Մոսկվայի ռեակցիան ստուգելը` կապված ինչպես «Զանգեզուրի միջանցքի», այնպես էլ ներհայաստանյան գործընթացների հետ:
«Իրավունք» թերթը գրում է. Այդ թվում, պետք է հասկանալ, թե Մոսկվան որքանո՞վ է տրամադրված վճռական քայլերի, եթե Սյունիքի ճանապարհը, տարածված խոսակցությունների համաձայն, «հորով-մորով» արվի, ի՞նչ կձեռնարկի, եթե այստեղ բռնությամբ հեռացնի Կաթողիկոսին: Այն է, թե այդ ամենի հանրագումարում Մոսկվայի գործողությունները կկարողանա՞ մարսել, թե՞ դեռ պետք է զերծ մնա «գազը մինչեւ վերջ սեղմելուց»:
Ըստ այդմ էլ, կկարողանա վերջնականապես կողմորոշվել իր հետագա գործողություններում:
«Պատահական չէ, որ Վեհարանի վրա հարձակվելու լուրը շրջանառության մեջ դրեց հենց այդ այցի շեմին, որ այնտեղ որոշակի կարծիք ձեւավորվի հնարավոր ռեակցիայի մասին: Եվ եթե գնահատի, որՄ ոսկվայից սպասվող վտանգը մեծ չէ, կանցնի շատ կոնկրետ քայլերի»,-վստահ է մեր աղբյուրը»։
Բաց մի թողեք
Չորս երեխաների մայրը մահացել է Ուիգմորում վիրահատությունից հետո
Իմ ամուսինն աղանդավոր չէ, կարող եմ կոնտակտները տալ՝ ինքը Ձեզ կբացատրի, բայց զգույշ եղեք՝ քարոզ չանի․ Ավանեսյան
Եթե հետապնդումը քաղաքական չլիներ՝ Սրբազանը վաղուց ազատության մեջ կլիներ