Միավորված ազգերի կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանն ընտրվել է ՄԱԿ-ի տնտեսական և սոցիալական խորհրդի 2026 թվականի նստաշրջանի փոխնախագահ:
Այս մասին հայտնել է ՄԱԿ-ի լրատվական ծառայությունը:
ՄԱԿ-ի տնտեսական և սոցիալական խորհրդի 2026 թ նստաշրջանի փոխնախագահներ են ընտրվել Հայաստանից՝ Պարույր Հովհաննիսյանը (Արևելյան Եվրոպայի պետություններ, ) Ալժիրից՝ Ամար Բենջաման (Աֆրիկայի պետություններ), Դոմինիկյան Հանրապետությունից՝ Վելինգտոն Դարիո Բենկոսմե Կաստանյոսը (Լատինական Ամերիկայի և Կարիբյան ավազանի երկրներ), Իսպանիայից՝ Հեկտոր Խոսե Գոմես Էրնանդեսը (Արևմտյան Եվրոպայի և այլ պետություններ):

Բաց մի թողեք
Գործարկվել է «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» ծրագրի պաշտոնական ֆեյսբուքյան էջը
Ում է ընդունել ԳՇ պետը․ մանրամասներ
Ինչ են քննարկել Բիշքեկում ՀՀ վարչապետն ու Ադրբեջանի նախագահը. մանրամասներ. Լուսանկարներ