«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ, ՀՀ հատուկ հանձնարարություններով նախկին դեսպան Էդմոն Մարուքյանի տելեգրամյան գրառումը.
Հայաստանը, այսպես կոչված, «չորս գյուղերը» վերադարձրեց Ադրբեջանին, սակայն դրա դիմաց Ադրբեջանը չլքեց Հայաստանի ինքնիշխան տարածքը և չվերադարձրեց իր կողմից օկուպացված տարածքները։
Այժմ Փաշինյանը կրկին հայտարարում է, որ «կան տարածքներ, որոնք պատկանում են Ադրբեջանին, բայց գտնվում են մեր վերահսկողության տակ»։ Սա ենթադրում է նոր «տարածքների» միակողմանի զիջում։
Պնդում եմ՝ Հայաստանի Հանրապետության տարածքում Ադրբեջանին պատկանող ոչ մի մետր հող չկա, մինչդեռ ադրբեջանական զինված ուժերը հենց այս պահին օկուպացված են պահում մեզ պատկանող տասնյակ կիլոմետրեր։

Բաց մի թողեք
Առուշանյանը գդալ առ գդալ ուտում է վրեժի սառը կերակուրը
Արմավիրի մարզպետը դաշնակցական Ռազմիկ Այվազյանին Արմավիրի քաղաքապետ չառաջադրվելու «համոզելու» սահմաններում հորդորել է մտածել նոր զորակոչված որդու մասին. Իոաննիսյան
Նրան երկու ճնշող կա՝ Փաշինյանն ու Ֆրանկլինը… Գեղամ Մանուկյան