Դեռեւս չէինք հասցրել ուշքի գալ Սյունիքում զինվորական «Ուրալի» վթարի հետեւանքով ունեցած զոհերի ու վիրավորների լուրից, նոր դեպք է տեղի ունենում` այս անգամ 2-րդ բանակային կորպուսում:
«Հրապարակ»-ին հայտնեցին, որ Արդանիշում դիրքը փոխելու ժամանակ զինվորական «Կամազ» է վթարի ենթարկվել, նախնական տվյալներով` կա 2 վիրավոր: Մանրամասները ճշտվում են:
ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը մեզ հետ զրույցում հայտնեց, որ զինվորները լուրջ վնասվածքներ չեն ստացել:
«Թեթև մարմնական վնասվածք են ստացել 2 զինծառայող, նրանց կյանքին վտանգ չի սպառնում»։
Բաց մի թողեք
Կոտայքի մարզում՝ մայրը ծննդաբերելուց հետո փորձել է սպшնել իր երեխային
Քննիչները «Տաշիր գրուպից» առգրավել են համակարգիչներ և կրիչները
Քաղբանտարկյալ Հովհաննես Խուդոյանի նամակը դատախազ Արգամ Դալլաքյանին