«ՀՀ ՊԵԿ-ի նախկին նախագահ, տարբեր աղմկահարույց քրեական գործերով անցնող Գագիկ Խաչատրյանի որդին՝ Արտյոմ Խաչատրյանը, հայտնվել է նոր դատական վեճի կենտրոնում։
Նա դատարան է ներկայացրել հայց «ՀՈՄ ՇԻՆ» ՍՊԸ-ի դեմ՝ պահանջելով բռնագանձել շուրջ 3 միլիոն դրամ՝ պայմանագրային պարտավորությունները չկատարելու համար։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Բացի դրանից, պահանջվում է վերադարձնել նաեւ 60 հազար դրամ պետական տուրքի գումարը, ինչպես նաեւ հաշվարկել տոկոսները մինչեւ գումարի ամբողջական վճարումը։
Հատկանշական է, որ «ՀՈՄ ՇԻՆ»-ի սեփականատերը հայտնի բիզնեսմեն Միհրան Հարությունյանն է, որի անունը եւս բազմիցս հնչել է շինարարական ոլորտի խոշոր նախագծերի ու վիճահարույց պայմանագրերի համատեքստում։
Այսպիսով՝ դատական դահլիճում միմյանց դեմ դուրս են եկել երկու ազդեցիկ անուններ. Խաչատրյանների ընտանիքի ներկայացուցիչը՝ որպես հայցվոր, եւ շինարարական բիզնեսի տիրույթում ակտիվ դեր ունեցող Հարությունյանը՝ որպես պատասխանող կողմ։
Գործը քննվելու է քաղաքացիական դատավարության օրենսգրքի կարգով, եւ առաջիկայում պարզ կդառնա՝ արդյո՞ք դատարանը կհաստատի Խաչատրյանի պահանջները»։
Բաց մի թողեք
Իշխանության օրակարգը պարզ է, որն է ընդդիմության օրակարգը
Ավինյանը իր մտերիմ Կամսար Բաբինյանին վերանշանակել է … Լուսանկար
Տեր-Պետրոսյանի հրաժարականը ոչ թե փախուստ էր, այլ սեփական լուծումն ազգի վզին չփաթաթելու պետական գործչի որոշում