ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ ԱՄՆ-ն «օգնել է Իսրայելին ոչնչացնել գրեթե բոլոր անօդաչու սարքերն ու հրթիռները», որոնք եկել են Իրանից։
Ըստ նրա՝ այդ նպատակով վերջին շաբաթվա ընթացքում տարածաշրջան է ուղարկել ամերիկյան ռազմական ինքնաթիռներ և հակահրթիռային պաշտպանության համակարգերով նավեր:
«Այս տեղակայման և մեր զորքերի բացառիկ հմտության շնորհիվ մենք օգնեցինք Իսրայելին խոցել մուտքային գրեթե բոլոր անօդաչու թռչող սարքերն ու հրթիռները:
Ես ամենախիստ կերպով դատապարտում եմ այս հարձակումները»,- ասել է ԱՄՆ նախագահը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Իրանը տասնյակ անօդաչու սարքեր է արձակել Իսրայելի ուղղությամբ, իրավիճակը լարված է եղել ամբողջ գիշեր:
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը մտադիր է դիմել ժողովրդին. հայտնում է CNN-ը։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Բայդենը շտապ հավաքել է անվտանգության ուժերը:
Ներկայումս ԱՄՆ նախագահը արտակարգ զրույցներ է վարում պաշտպանության նախարար Օսթինի, ԱՄՆ բանակի շտաբի պետ Ռենդիի, Լինքոլնի և այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ։
Նշենք, որ ժամ առաջ Իրանը պաշտոնապես հայտարարեց Իսրայելի վրա հարձակման մասին:
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ այսօր՝ ապրիլի 14-ին, հրավիրում է G7-ի ղեկավարներին՝ «համակարգելու միասնական դիվանագիտական պատասխանը Իրանի լկտի հարձակմանը»:
ԱՄՆ-ի հետ մեկտեղ G7-ի կազմում են Ֆրանսիան, Գերմանիան, Մեծ Բրիտանիան, Իտալիան, Կանադան և Ճապոնիան։
Բայդենը հավելել է, որ իր թիմը սերտ կապի մեջ կմնա Իսրայելի առաջնորդների հետ։
Նրա խոսքով, թեև ամերիկյան թիրախների վրա հարձակումներ չեն եղել, Միացյալ Նահանգները «զգոն է մնում բոլոր սպառնալիքների դեմ»։
«Մենք չենք վարանի ձեռնարկել բոլոր անհրաժեշտ գործողությունները մեր ժողովրդին պաշտպանելու համար»,- խոստացել է ԱՄՆ նախագահը։
Բաց մի թողեք
Կամչատկայում 3 օր անց հայտնաբերվել է անհետացած Ան-2 ինքնաթիռը. անձակազի բոլոր անդամները ողջ են. Լուսանկար
Սանկտ Պետերբուրգում ձերբակալել են բանկոմատի պայթյունի մեջ կասկածվող թոշակառուին
Ուկրաինայի 8 – 10 հազար հայ է մասնակցում պատերազմին