Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված մի շարք համաձայնագրեր, ինչպես նաև Ադրբեջանի և Միացյալ Նահանգների միջև կնքված համաձայնագիրը շատ դրական պատկեր են ստեղծել տարածաշրջանի համար։
Այս մասին TRT Haber-ին տված հարցազրույցում հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը՝ նշելով, որ ադրբեջանական կողմը խորհրդակցություններ է անցկացրել թուրքական կողմի հետ Վաշինգտոնում կայացած հանդիպման և համաձայնագրերի վերաբերյալ:
«Այս պահին «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ կոնկրետ ոչինչ չկա։ Կողմերը կքննարկեն, թե ինչ տեղի կունենա և ինչպես կզարգանա իրավիճակը։ Մեր դիրքորոշումը հիմնված է վստահության վրա։ Մենք վստահում ենք մեր ադրբեջանցի եղբայրներին»,-ասել է Ֆիդանը։
Նա նաև բարձր է գնահատել Նիկոլ Փաշինյանի դիրքորոշումն այս հարցում։






Բաց մի թողեք
Ներքաղաքական առկա իրավիճակը Վրաստանին Եվրոպայից ավելի է հեռացնում
Գերմանիայում Ադրբեջանի քաղաքացու կողմից պետական հանցանք է կատարվել, արդյոք «ահաբեկիչներ են գործում»
Ռուսաստանը կարող է ներքին թշնամի ստանալ՝ իսլամական ծայրահեղականության կողմից