«Տաշիր» ընկերությունների խմբի ղեկավար, գործարար, բարերար Սամվել Կարապետյանը ուղերձ է հղել կալանավայրից.
«Շնորհավորում եմ բոլորին «Մեր ձևով» ժողովրդական կամավորական շարժման մեկնարկի կապակցությամբ։
Այսուհետ հայրենիքի օգտին մեր աշխատանքները կդառնան ավելի կազմակերպված։ Տարբեր ոլորտների համար կմշակվեն ծրագրեր, որոնք կօգնեն բերել բարեկեցություն մեր երկրի յուրաքանչյուր քաղաքացուն։
Սիրելի՛ հայրենակիցներ, միանալով այս շարժմանը՝ դուք կդառնաք մի մեծ թիմի մաս, որն աշխատում է Հայաստանի ապագայի համար։
Վստահ եմ՝ միասին մենք կկարողանանք նոր փուլ սկսել մեր երկրի կյանքում։
Հայ ժողովուրդն արժանի է արժանապատիվ կյանքի, իսկ մեր պետությունը՝ հարգանքի։ Եվ այդ ամենին մենք հասնելու ենք ամենօրյա նվիրված աշխատանքով:
Անելու ենք՝ «Մեր ձևով»,–նշված է ուղերձում։






Բաց մի թողեք
Նիկոլ Փաշինյանը ներքին չարության հսկայական ծավալ ունի․ Քոչարյան
Ադրբեջանով ռուսական ցորենի ներկրումը կապ չունի Վաշինգտոնի համաձայնագրի հետ․ Սուրենյանց
Սա նայեք այսօր, ոչ թե դրանց «տոնած հաղթանակը». Լուսանկար․ Մարտիրոսյան