Վարչական դատարանում երեկ Հակակոռուպցիոն կոմիտեն խուզարկություններ էր իրականացնում, մասնավորապես` մի քանի դատավորների աշխատասենյակներում։
3 դատավորի` Արգիշտի Ղազարյանի, Լուսինե Բոյաջյանի եւ Մհեր Պետրոսյանի աշխատասենյակներում խուզարկություններ էին տեղի ունեցել, ձերբակալվել էր փաստաբան Արմեն Օհանյանը։
Հակակոռուպցիոն կոմիտեից «Հրապարակ»-ին հայտնել էին որ դատական իշխանության ներկայացուցիչների բնակարաններում և աշխատասենյակներում խուզարկություններն իրականացվել են առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու փաստի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում։
Մենք տեղեկություններ ենք ստացել, որ գործով բացի փաստաբանից եւս 2 հոգու նկատմամբ քրեական հետապնդում կա, վերջիններս վերընշված դատավորները չեն։
Այն դատավորները, որոնց աշխատասենյակում խուզարկություններ են եղել, դեռեւս որեւէ կարգավիճակ չունեն։ Երկուշաբթի կպարզվի նրանց ճակատագիրը։ Շրջանառվող լուրերի համաձայն` իրավապահները գաղտնալսել են Արգիշտի Ղազարյանի աշխատասենյակը, որտեղ էլ երեք դատավորով զրույց են ծավալել։


Բաց մի թողեք
Մարտաֆիլմ հիշեցնող կրակոցներ՝ Երևանում․ կա զոհ, հայտնի է մահացածի ինքնությունը
Կրակոցներ՝ Երևանում. կա զոհ. դեպքի վայրում հայտնաբերվել է «Mercedes G» մակնիշի ավտոմեքենա` կրակոցի հետքերով. Լուսանկար
Գարեգին Չուգասզյանի որդին՝ ընդդեմ ԱԱԾ-ի. Լուսանկար