Ոստիկանության Չարենցավանի բաժնի ծառայողները երեկ գիշերը ժամը 21:00-ի սահմաններում ահազանգ են ստացել, որ Չարենցավան քաղաքի 8-րդ թաղամասի 12-րդ շենքի 3-րդ հարկի բնակարաններից մեկում դի կա։
Պարզվել է, որ մահացածը 68-ամյա մի կին է՝ Սուսաննա Հ․-ն։ Ոստիկանությունը հայտնաբերել է կասկածյալին, սակայն նախաքննության շահերից ելնելով՝ անունը չեն հրապարակում։
Պարզվում է, սպանությունը կատարելու մեջ կասծակվողը 68-ամյա կնոջ հարազատ որդին է։ Մեզ պատմեցին, որ նա ծեծելիս է եղել դստերը, ինչին միջամտել է մայրը, որ կանխի որդու կողմից թոռան հանդեպ բռնությունը, ինչից հետո կատաղած տղամարդը դստերը թողել ու հարձակվել է մոր վրա։
Ասացին՝ արդուկով է հարվածել մորը, ինչից հետո պարան է գցել վզին՝ կա՛մ դրանով վերջնական խեղդամահ անելու, կա՛մ իմիտացիա ստեղծելու, թե իր կողմից սպանված մայրը ինքնասպանություն է գործել։
Բացի այդ, մեր տեղեկություններով՝ կասկածյալը մոտ տասը տարի առաջ Ռուսաստանի Դաշնությունում սպանած է եղել նաև իր կնոջը, ինչի համար դատապարտվել է ազատազրկման, տարիներ անց ազատ արձակվել և տեղափոխվել Հայաստան՝ բնակվելով Չարենցավանում։
Կնոջը սպանելուց տարիներ անց, փաստորեն, հիմա էլ մորը որոշեց սպանել։

Բաց մի թողեք
ԱԺ «Հայաստան» խմբակցության նախկին պատգամավոր Մխիթար Զաքարյանից կբռնագանձվի 12 անշարժ գույք, շուրջ 960 մլն դրամ. Լուսանկար
Սմբատ Լպուտյանին մեղադրանք է առաջադրվել երկու հոդվածով․ Լուսանկար
Ծառուկյանի փեսա Կարապետ Գուլոյանից հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի շուրջ 1 մլրդ 300 մլն դրամ, բանկի 2000 բաժնետոմս, անշարժ գույքեր