Ահա և վերջապես Հայաստանը և Պակիստանը ստորագրեցին դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին արձանագրությունը՝ մի քայլ, որը ներկայացվում է որպես «ձեռքբերում»։
Պակիստանը երեք տասնամյակ շարունակ հրաժարվում էր ճանաչել Հայաստանին Լեռնային Ղարաբաղի պատճառով։ Իսկ հիմա, իբր, կարող ենք ունենալ «բարեկամական հարաբերություններ»։ Ինչ հիանալի դիվանագիտական հաղթանակ։
Չես կարող չմտածել՝ եթե հայ ժողովրդին ընտրություն առաջարկվեր՝ փաստացի անկախ հայկական Լեռնային Ղարաբաղի՞, թե՞ Իսլամաբադի հետ դիվանագիտական կապերի միջև, ո՞րը կընտրեին։
Այդ ժպտացող լուսանկարների ետևում այս «հաջողության» իրական գինն է՝ հազարավոր հայերի կյանքեր, Լեռնային Ղարաբաղի կորուստ և 150,000 մարդու բռնի տեղահանում իրենց հայրենի հողից։
Բայց ոչինչ, առնվազն արձանագրություն ստորագրեցինք։ Սա հաստատ հիանալի կերևա ԱԳՆ տարվա ամփոփիչ հաշվետվության մեջ։
Վարդան Օսկանյան

Բաց մի թողեք
Ինչպես է ժողովուրդը վերածվում անզգա, ինքն իրեն մերժող, անառակության
Չկա որևէ մարդ, որ ցանկանա հաղթանակ չունենալ, պարտված ապրել․ Բագրատ արք. Գալստանյան
ԿԸՀ-ն քննում է իր իսկ կողմից գրանցված պատգամավոր Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու կամ ազատությունից զրկելուն համաձայնություն տալը․ Տեսանյութ