27/09/2025

Քամու ուժգնացում, անձրև․ ինչ եղանակ կլինի այս օրերին

ԱՌԱՋԻԿԱ 5 ՕՐՎԱ ԵՂԱՆԱԿԻ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ (27.09 – 02.10.2025թ.)

Երևան քաղաքում՝

Սեպտեմբերի 27-ի ցերեկը, 28-29-ին և հոկտեմբերի 1-2-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Սեպտեմբերի 30-ի երեկոյան ժամերին հնարավոր է անձրև։

Հանրապետության տարածքում`

Սեպտեմբերի 27-ի և 30-ի ցերեկը, 28-ի գիշերը, հոկտեմբերի 1-2-ին՝ գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է անձրև։ Սեպտեմբերի 30-ին հնարավոր է նաև ամպրոպ: Սեպտեմբերի 27-30-ին առանձին շրջաններում հնարավոր է նաև մառախուղ։ Սեպտեմբերի 28-ի ցերեկը, 29-ին, 30-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հյուսիսարևմտյան՝ 3-6մ/վ, սեպտեմբերի 28-30-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում ՝ 16-19 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 27-ի ցերեկը կնվազի 3-5 աստիճանով, սեպտեմբերի 28-29-ին աստիճանաբար նույնքան կբարձրանա։