«Էջմիածնի նախկին համայնքապետ Դիանա Գասպարյանի պաշտոնանկությունից հետո առաջիկայում Էջմիածինը կունենա նոր ղեկավար։ Մայիսից այս պաշտոնը թափուր էր։
Armlur.am-ը գրում է. Նոյեմբերի 16-ին նախատեսվում է անցկացնել Վաղարշապատի ավագանու արտահերթ ընտրություններ։
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ իշխանությունների համար գլխավոր մրցակիցը համարվում է «Հայ Յեղափոխական Դաշնակցության» և «Առաջ» աջակենտրոն կուսակցության
«Հաղթանակ» դաշինքի ցանկը գլխավորող Սևակ Խաչատրյանը:
Բանն այն է, որ Խաչատրյանը Էջմիածինում համակիրների մեծ բանակ ունի ու, ըստ իշխանությունների սոցիալական հարցումների, Խաչատրյանը առաջատար դիրքերում է: Մեր աղբյուրները նշում են՝ իշխանությունների թեկնածուն` Արգիշտի Մեխակյանը, ևս մտահոգված է Խաչատրյանի ռեյտինգով:
Հիմա իշխանություններն ամեն բան անում են Սևակ Խաչատրյանին «նախկինների» հետ կապելու, նրան ամեն կերպ վարկաբեկելու համար:
Հավելենք, որ Վաղարշապատի համայնքապետի ընտրություններում արդեն 6 քաղաքական ուժ մասնակցելու հայտ է ներկայացրել»։
Բաց մի թողեք
Էկոնոմիկայի նախարարությունը ջրամբարների կամ կաթիլային ոռոգման մասին տվյալներ չունի
Ֆուտբոլային անարխիա. ՀՖՖ ղեկավարությունը անգործության է մատնվել
ՀՀ իշխանությունը 28 մլն դրամ է ծախսել առեւտրային կցորդ ունենալու համար, մինչ Իրանին համոզում է, որ «Թրամփի ուղին» դեպի աշխարհ միակ ելքն է