Արտակարգ դեպք է տեղի ունեցել Գյումրիում:
«Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը, ըստ ականատեսների, անկանոն երթևեկելով քաղաքի կենտրոնական հատվածում, վարել է մայթերի վրայով, այնուհետ՝ մեքենայով հայտնվել քաղաքապետարանի աստիճաններին:

Վերջինիս մոտեցել են պարեկային ծառայության աշխատակիցները, պահանջել հեռացնել մեքենան, սակայն վարորդը տևական ժամանակ դուրս չի եկել մեքենայից ու պահանջել է քաղաքապետ Վարդգես Սամսոնյանի հետ հանդիպում:
Որոշ ժամանակ բանակցություններից հետո պարեկներին հաջողվել է վարորդին դուրս բերել մեքենայից: Վերջինս ձերբակալվել է:










Բաց մի թողեք
Պայթյուն Վաղարշապատում, ինչ է կատարվել․ Լուսանկար
Մաhացու վրաերթ Այնթապում, պարեկները հետիոտնի ոտքերը հայտնաբերել են տարբեր հատվածներում. Լուսանկար
5 տարում ավելի քան 80 հազար ՀՀ քաղաքացու մուտք է արգելվել ՌԴ․ նոր ռիսկեր՝ հայ միգրանտների համար