Այսօր՝ ապրիլի 20-ին, դերասաններ Սուրեն Փահլեւանյանի եւ Մագա Հարությունյանի հարսանիքն է: Զույգը պսակադրվել է Երեւանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում:
Նրանք հարսանեկան լուսանկարները հրապարակել են սոցցանցերի իրենց էջերում եւ շարունակում են շնորհավորանքներ ստանալ ընկերներից ու հետեւորդներից:
«Երջանիկ լինեք, խենթ մարդիկ»,- գրել է դերասանուհի Իննա Խոջամիրյանը:
Մագա Հարությունյանը հարցազրույցներից մեկում նշել էր, որ ինքն ու Սուրենն իրենց միությունը պետականորեն գրանցել են դեռ նախորդ տարի. «Մենք զագսով ամուսնացել ենք, բայց հարսանեկան արարողություն չի եղել երկրում տիրող իրավիճակի պատճառով»։
Բաց մի թողեք
Արագածում արդեն խորը ձմեռ է․ Անձրև, ամպրոպ. եղանակը առաջիկա օրերին
Քիմ Քարդաշյանը ապշեցրել է համացանցը. Լուսանկարներ
Դժբախտություն Լևոն Ջավախյանի ընտանիքում. Լուսանկար