Ալիեւը նախօրեին հայտարարեց, որ Ադրբեջանը վերացնում է իր տարածքով դեպի Հայաստան բեռների տարանցման սահմանափակումները։
«Հրապարակ» թերթը գրում է․ ՀՀ էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանը, վարչապետի խոսնակը սկսեցին երախտագիտություն հայտնել, թե շուտով Ադրբեջանից Հայաստան կմտնի ղազախական հացահատիկի առաջին խմբաքանակը։
Իշխանությունն այս լուրն իբրեւ դիվանագիտական հզոր հաղթանակ ճոճեց։
Երեկ էլ Թբիլիսիում՝ «Մետաքսի ճանապարհ» 5-րդ համաժողովին, Փաշինյանը գովեստի խոսքեր շռայլեց Ալիեւի հասցեին, թե իր գնահատանքն է արտահայտում Ադրբեջանի նախագահի այդ քայլի առիթով։ Եվ հայտարարեց, թե Հայաստանը պատրաստ է հենց այսօրվանից իր տարածքով ապահովել բեռնատարների տարանցումը Թուրքիայից Ադրբեջան։
Ընդդիմությունը հիշեց Լաչինի փակված միջանցքը, ի՞նչ երաշխիք կա, որ կապահովվի հացահատիկի անվտանգությունը։ Ուշագրավ է, որ անգամ իշխանության շարքերում չեն հավատում այս բլեֆին, երեկ ոմանք մասնավոր զրույցներում ասում էին, որ նման հայտարարություններով Ալիեւը կա՛մ նախընտրական աջակցություն է հայտնում Փաշինյանին, կա՛մ դրա դիմաց նոր զիջումներ է կորզել։






Բաց մի թողեք
Իշխանությունը պատրաստվում է 2026-ի ընտրություններին. ովքեր են համակարգում աշխատանքները
Ինչ է հայտարարագրել մարդկանց իր հետ ֆեյք պատարագի տարած եւ վարքագծի կանոնների կոպիտ խախտում թույլ տված համայնքապետ Սափեյանը
Այսօր մեկնարկում են 2026 թվականի բյուջետային լսումները. ովքեր կներկայանան ԱԺ