Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը աշխատանքային այցով Միացյալ Նահանգներում է: Այդ մասին հայտնում է «Անադոլուն», բայց նրա վաշինգտոնյան օրակարգի մասին մանրամասնություններ չի հայտնում:
Ֆիդանը Վաշինգտոն է գործուղվել «հետախուզական նպատակներով», նրա այցը հաջորդում է Սպիտակ տանը մի քանի օր առաջ կայացած ԱՄՆ-Կենտրոնական Ասիա գագաթնաժողովին, որ շուրջ փորձագիտական հետաքրքրությունը չափազանց բարձր է: Այդ ձևաչափն ուղղակիորեն շոշափում է Թուրքիայի աշխարհաքաղաքական շահերը:
Կենտրոնական Ասիայի հինգ երկրներից չորսը թուրքախոս են, նրանցից երեքը՝ Ղազախստանը, Ուզբեկստանը և Ղրղզստանը Թուրքական պետությունների կազմակերպության լիիրավ անդամ են, Թուրքմենստանը՝ դիտորդ: ԱՄՆ-Կենտրոնական Ասիա գագաթնաժողովի գլխավոր անակնկալը Ղազախստանի կողմից «Աբրահամյան համաձայնություններին» միանալու մասին հայտարարությունն է:
Դա տեղի է ունեցել մի փուլում, երբ Թուրքիայի և Իսրայելի հակասությունները հասել են բարձրակետին: Նաթանյահուն անհողդողդ վճռականությամբ մերժում է Գազայում թուրքական զորախմբի ներգրավվածությունը: Ի պատասխան՝ Էրդողանն անձամբ կարգադրել է նրա և իսրայելցի երեք տասնյակից ավելի պաշտոնյաների ձերբակալության օրդեր տալ:
Ֆիդանի՝ ԱՄՆ գործումը կարող է ունենալ նաև Թրամփին ազդակ փոխանցելու իմաստ: Բանն այն է, որ Բաքվում նոյեմբերի 8-ին կայացել է Էրդողան-Ալիև- Շարիֆ փակ հանդիպում, որին թուրքական կողմից ներկա են եղել ոչ միայն Ֆիդանը, այլև պաշտպանության նախարար Գյուլերը և Ազգային հետախուզության ծառայության Քալընը: «Թուրանական բանակի» նախագիծն, ինչպես երևում է, չի ստացվում: Բայց Թուրքիան կարող է փորձել ինստիտուցիոնալացնել Պակիստանի և Ադրբեջանի հետ «եռյակ դաշինքը»:
Վաշինգտոնում Ֆիդանը կարող է նաև «շոշափել» ԱՄՆ-Սիրիա հարաբերությունների «զարկերակը»: Նախօրեին Սպիտակ տանը հյուրընկալվել է Սիրիայի անցումային կառավարության նախագահ ալ-Շարաան:
Այդ այցը կազմակերպելու համար պետքարտուղարությունը նրա անունը հանել է ահաբեկիչների ցուցակից: ԱՄՆ-ն սահմանափակ զորախումբ ունի Սիրիայի հյուսիս-արևելքում, ըստ տեղեկությունների՝ մտադիր ռազմաօդային հենակայան ստեղծել Դամասկոսից հարավ տարածքում՝ որպես Իսրայելի անվտանգության երաշխիք:
Այդ շրջանում ՀՕՊ և հակահրթիռային միջոցներ տեղաբաշխելու ծրագիր ունի նաև Թուրքիան:
Ի վերջո, Ֆիդանը կարող է նաև քննարկել Անթալիայում եկող տարի գումարվելիք դիվանագիտական խորհրդաժողովի շրջանակներում Հայաստանի և Ադրբեջանի «ներկայացուցիչների հանդիպում կազմակերպելու» հարցը:
Անցյալ ամիս նա կարծիք է հայտնել, որ հայ-ադրբեջանական պայմանագիրը «կարող է ստորագրվել եկող տարվա կեսերին»:






Բաց մի թողեք
«Երևանի համբույր». Կրեմլը նեղանում է Հայաստանից, երեկ հրաժարվեր, այսօր 2 օր կլիներ
Ալիևը փաստացի տոնել է Հարավային Կովկասից Ռուսաստանի հեռացումը
ԱՄՆ-ը մերձավորարևելյան քաղաքականության հաջողությունը նաև հայ-ադրբեջանական կարգավորման համատեքստում