13/11/2025

ՄԻՏՔ.am-ի հարցման արդյունքները․ Էջմիածնում ում են ընտրելու նոյեմբերի 16-ին

Նոյեմբերի 16-ին Վաղարշապատ խոշորացված համայքնում տեղի կունենան ավագանու համամասնական ընտրություններ։

Առաջադրվել են մեկ դաշինք և 7 կուսակցություններ։

ՄԻՏՔ․am լրատվական – վերլուծական կայքը՝ ավանդույթի համաձայն, հարցումներ է իրականացրել միայն Էջմիածին քաղաքում՝ չափահաս քաղաքացիների շրջանում․

Ընթանում է նախընտրական քարոզարշավը, ում օգտին եք քվաերկելու նոյեմբերի 16-ին։

Մեր հարցումների համաձայն ձայները բաշխվել են հետևայալ կերպ, ըստ շատից քիչ սանդղակի․

Հարցումը անցկացվել է Էջմիածին քաղաքի փողոցներում ու բնակելի շենքերում 501 քաղաքացիների հետ։

ՔՊ – 96 ձայն = 19,0 %

Հաղթանակ – 77 ձայն = 15,2 %

ՄՀ – 45 ձայն = 9,0 %

Ժառանգություն – 39 ձայն = 7,6 %

Հայրենիք – 26 ձայն =5,1 %

ՀՃ – 13 ձայն = 2,6 %

ԱԴԿ – 9 ձայն = 1,8 %

Հանրապետություն – 5 ձայն =0,8 %

Ոչ մեկին կամ չեմ գնալու ընտրության – 125 ձայն = 24,9 %

Այլ քաղաքական ուժերի, որոնք չեն մասնակցում Վաղարշապատի ավագանու ընտրություններին – 69 ձայն = 14,0 %

Ըստ այդմ՝ ՏԻՄ ընտրություններում կուսակցությունների համար անցողիկ շեմը 4 % է, դաշինքի համար՝ 7 %-ը։ Ուստի շեմը չեն հաղթահարում Համահայկական ճակատ՝ ՀՃ, Ազգային Դեմոկրատներ՝ ԱԴԿ և Հանրապետություն կուսակցությունները։