Քիչ առաջ ադրբեջանական haqqin az լրատվականը, հղում անելով թուրքական haber sol org tr կայքին, լուր է տարածել, թե իբր ՀՀ ԱԺ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը ներգրավված է ՀԷՑ-ը թուրքական ընկերությանը վաճառելու բանակցություններում։
Լուրը չի համապատասխանում իրականությանը։ Խաչատուր Սուքիասյանը ոչ մի ընկերության հետ, ոչ ՀԷՑ-ի վաճառքի և ոչ էլ այլ ընկերությունների վաճառքների հարցերով երբեք չի՛ բանակցել, չի՛ էլ բանակցելու։
Նկատենք, որ այս նույն լուրը ամիսներ առաջ տարածել էին Սուքիասյանի մասին պարբերաբար ֆեյք լուրեր տարածող , պատվեր կատարող հայկական լրատվականները և նախկին ռեժիմի քարոզիչները։
Հիշեցնենք նաև, որ տարիներ շարունակ նույն լրատվականները նմանատիպ ֆեյք լուրեր դարձյալ տարածել են. այն ժամանակ էլ գրում էին, թե իբր Սուքիասյանը գնելու է Երևանի համալսարանները, որոնք իբր դառնալու էին թուրքական հյուրանոցներ։
Մամուլի խոսնակ Աննա Մկրտչյանի ֆեյսբուքյան էջից


Բաց մի թողեք
Կապանի զորամասերից մեկում ժամկետային զինծառայող է կախվել
Բաքու – Թբիլիսի – Կարս երկաթգծի շահագործման, ռուսական շուկայում արգելված հայկական ապրանքները ԵՄ-ում վաճառելու մասին
Երևանում վթարի է ենթարկվել Մհեր Սահակյանի անչափահաս որդին. Լուսանկար