Datalex դատական տեղեկատվական համակարգից տեղեկանում ենք, որ ՀՀ ՊՆ Ն զորամասի պայմանագրային զինծառայող, կին զինծառայող Հ.Ա.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 524-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով՝ ստորադասի կողմից հրամանատարի նկատմամբ վիրավորանք հասցնելու համար։
Մեղադրյալը 2024 թվականի դեկտեմբերի 6-ին այլ զինծառայողների ներկայությամբ իր ուղղակի պետ փոխգնդապետ Ռ.Ս.-ի հասցեին հնչեցրել է վիրավորանք պարունակող արտահայտություն՝ նվաստացնելով վերջինիս պատիվն ու արժանապատվությունը։ Գործը դատարան է ուղարկվել 2025 թվականի մայիսի 8-ին։

Բաց մի թողեք
Դատախազությունը չի՞ հաշտվում Չալաբյանի ազատության հետ. վերաքննիչ դատարանը մերժել է կալանավորելու պահանջը
Համատարած ձերբակալություններ են «Ուժեղ Հայաստան»-ի աջակիցների շրջանում
Վաղ առավոտից համատարած խուզարկություններ ու ձերբակալություններ են Ստեփանավանի տարածաշրջանում «Ուժեղ Հայաստան»-ի աջակիցների շրջանում