Politico-ին տված հարցազրույցում Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իրեն համարում է ռուս-ուկրաինական պատերազմին վերջ դնելու ցանկացած բանակցությունների գլխավոր դեմք։
Նա պնդել է, որ Ուկրաինայի նախագահ Վոլադիմիր Զելենսկին չի կարողանա առաջ մղել իր խաղաղության ծրագիրը առանց Վաշինգտոնի հաստատման։ «Նա ոչինչ չի ունենա, մինչև ես չհաստատեմ այն։ Այնպես որ, կտեսնենք, թե ինչ ունի նա», – ընդգծել է Թրամփը։
Հայտարարությունը հնչել է Թրամփի և Զելենսկու միջև այսօր Ֆլորիդայում կայանալիք հանդիպման նախօրեին։ Ուկրաինայի նախագահը մտադիր է ներկայացնել 20 կետից բաղկացած նոր ծրագիր, որը ներառում է ապառազմականացված գոտու գաղափարը և ԱՄՆ անվտանգության երաշխիքների քննարկումը։
Թրամփը վստահություն է հայտնել, որ առաջիկա բանակցությունները արդյունավետ կլինեն։ Նա նաև ասել է, որ հույս ունի շուտով խոսել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ «Կարծում եմ՝ նրա հետ ամեն ինչ լավ կընթանա», – նշել է նա։
Թրամփը նաև հայտարարել է, որ Ռուսաստանի տնտեսությունը լուրջ դժվարություններ է ապրում։ «Նրանց տնտեսությունը շատ ծանր վիճակում է», – ընդգծել է նա։
Ուկրաինայի նախագահ Վոլադիմիր Զելենսկին վեց հեռախոսազրույց է ունեցել եվրոպացի առաջնորդների և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպման նախապատրաստման նպատակով, հայտնել է նրա մամուլի ծառայությունը։
Ֆինլանդիայի, Էստոնիայի, Կանադայի, Գերմանիայի և Դանիայի առաջնորդների հետ զրույցներում Զելենսկին ընդգծել է բանակցությունների ինտենսիվության պահպանման և Եվրոպայի հետ «դիրքորոշումների համակարգման կարևորությունը»։
Հատուկ ուշադրություն է դարձվել օդային պաշտպանության ամրապնդմանը, էներգետիկ ոլորտի պաշտպանությանը, համատեղ պաշտպանական նախագծերին ու եվրոպական երկրների դերին Ուկրաինայի և ամբողջ տարածաշրջանի անվտանգության ապահովման մեջ։
Եվրոպացի պաշտոնյաները սպասում են, որ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի և Ուկրաինայի նախագահ Վոլադիմիր Զելենսկիի հանդիպումը դրական կլինի, հաղորդել է CNN-ը՝ հղում անելով աղբյուրների։
Այնուամենայնիվ, Եվրոպական Միությունում ընդունում են, որ Թրամփի հետ ցանկացած հանդիպման արդյունքն անկանխատեսելի է։ «Թրամփի հետ կապված ցածր ռիսկի սցենար չկա», – հեռուստաալիքին ասել է ՆԱՏՕ-ի աղբյուրը։
CNN-ի աղբյուրներն ասել են, որ եվրոպացի քաղաքական գործիչները չեն մասնակցի ԱՄՆ-ի և Ուկրաինայի նախագահների միջև բանակցություններին: Ամերիկացի պաշտոնյաները հույս են հայտնել, որ հանդիպումը արդյունավետ կլինի։






Բաց մի թողեք
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ռուտտեն մերժում է ԵՄ-ի պաշտպանական անկախության կոչերը ԱՄՆ-ից
Հռոմի պապը ևս խաղաղություն է խնդրում․ Երկխոսություն՝ հակամարտություններին վերջ դնելու համար
Չարլզ III թագավորը` «խորացող բաժանումից» հետո, կոչ է անում հաշտեցման և միասնության. Լուսանկարներ