Արտակարգ դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում։
ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Տավուշի մարզի գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Բեժանյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Պողոս Մոսինյանի գլխավորությամբ, ծառայության ընթացքում Իջևան համայնքի Անկախության փողոցում կագնեցրել են Տավուշի մարզի բնակիչ 41-ամյա Արմեն Ս․-ի վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենան, որի ստուգմամբ պարզվել է, որ վարորդը տրանսպորտային միջոցը վարել է ոչ սթափ վիճակում, հայտնում է Shamshyan.com-ը։
Պարեկները համապատասխան արձանագրություն կազմելու ժամանակ վարորդի համազգեստի տակ նկատել են ինչ-որ առարկա և առաջարկել են արձակել համազգեստը, որից հետո վերջինս արձակել է համազգեստը և տեսել են, որ զինվորական համազգեստի տակ թաքցրել է ինքնաձիգ՝ առանց գործարանային համարի և ինքնաձիգի փամփշտատուփ՝ լիցքավորված թվով 24 հատ 7,62 տրամաչափի փամփուշտներով, որի վերաբերյալ Արմեն Ս․-ն պարեկներին հայտնել է, որ այն պատկանել է հանգուցյալ հորը և կրում է ինքնապաշտպանության նպատակով։
Գ․ Շամշյանի տեղեկություններով Արմեն Ս․-ն ձերբակալվել է զենք-զինամթերք պահելու կասկածանքով և կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել է ՀՀ Քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչություն, որտեղ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում դեկտեմբերի 19-ին տեղափոխվել է ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Իջևանի բաժնի ձերբակալվածների պահման վայր:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով Արմեն Ս․-ն «Նարգիտ» ՍՊԸ-ի տնօրենն է։

Բաց մի թողեք
Խուզարկություն՝ Արմավիրի մարզում․ ի՞նչ են փնտրում իրավապահները
Հիվանդ մարդուն տարել են ոստիկանություն, վախեցրել, ստիպել՝ ցուցմունք տա, թե ընտրակաշառք են տվել. Տեսանյութ
«Հանցագործության թեժ կետեր». ինչպե՞ս պայքարել դանակահարությունների և այլ բռնությունների դեմ գերմանական կայարաններում