Վլադիմիր Պուտինի հանձնարարությամբ արտաքին քաղաքականության հարցերով նրա օգնական Յուրի Ուշակովը հեռախոսազրույց է ունեցել Միացյալ Նահանգների ներկայացուցիչների հետ:
Այդ մասին դեկտեմբերի 26-ին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
Հեռախոսազրույցի մասին որևէ մանրամասնություն նա չի հայտնել: Պեսկովը նախօրեին լրագրողներին հայտնել է, որ Կրեմլում «վերլուծում են» ամերիկյան կողմի հետ Պուտինի հատուկ ներկայացուցիչ Դմիտրիևի բանակցությունների արդյունքները, և ԱՄՆ հետ հետագա շփումների մասին որոշում կընդունի Ռուսաստանի նախագահը:
Պուտինի օգնական Ուշակովի և ԱՄՆ ներկայացուցչի միջև հեռախոսազրույցի փաստը վկայում է, որ Ռուսաստանի նախագահը կայացրել է Միացյալ Նահանգների հետ շփումները շարունակելու որոշում: Իսկ դա նշանակում է, որ Մոսկվան ուկրաինական կարգավորման վերջին առաջարկությունները համարում է բանակցությունների առարկա:
Ավելի վաղ Reuters-ը հայտնել է, որ ուկրաինական կարգավորման նորացված ծրագրի շուրջ Ռուսաստանի առարկությունները վերաբերում են ՆԱՏՕ-ին Ուկրաինայի չանդամակցության երաշխիքներին, ուկրաինական բանակի թվամազմին և Ուկրաինայում ռուսաց լեզվի կարգավիճակի հստակեցմանը:
Այլ աղբյուրների տեղեկություններով, ամերիկյան կողմը շարունակում է պնդել, որ հրադադար հաստատվի զորքերի շփման առկա գծով: ԱՄՆ-ն առաջարկում է Զապորոժիեի ԱԷԿ-ի Ռուսաստանի հետ համատեղ կառավարում: Ուկրաինան պնդում է, որ կառավարումը պետք է լինի ամերիկա-ուկրաինական:
Գլխավոր տարաձայնությունը կայանում է նրանում, որ Ուկրաինան համաձայն չէ զորքերը հեռացնել Դոնբասի իր կողմից վերահսկվող հատվածից: ԱՄՆ-ը փորձում է Դոնբասը հայտարարել «ազատ տնտեսական գոտի», որի վերահսկողության հարցում «առայժմ կոնկրետ համաձայնություն չկա»:
Ուկրաինական աղբյուրները հայտնում են, որ Վլադիմիր Զելենսկին պատրաստվում է մեկնել Միացյալ Նահանգներ: Ըստ պաշտոնապես չհաստատված տեղեկությունների, առաջիկա կիրակի նա կհանդիպի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ:
Զելենսկին հայտնել է, որ ուկրաինական կարգավորման «մի շարք փաստաթղթեր պատրաստ են»: Ուկրաինայի նախագահը չի կոնկրետացրել, թե խոսքն ի՞նչ փաստաթղթերի մասին է:
Փորձագետները դրական են համարում, որ ԱՄՆ նախագահը տարեմուտին «հարմար է գտել իր անձնական դաստակերտում ընդունել» Վլադիմիր Զելենսկուն: Կարելի է դրական համարել, որ Ռուսաստանի նախագահի օգնական Ուշակովը հեռախոսազրույց է ունեցել ամերիկյան կողմի ներկայացուցիչների հետ:
Արևմտյան մամուլում տեղեկություն է հայտնվել, որ ԱՄՆ պետքարտուղար Ռուբիոյի և Դոնալդ Թրամփի հատուկ ներկայացուցիչ Ուիթկոֆի միջեւ «մրցակցություն է սկսվել»: Չի բացառված, որ պետքարտուղար Ռուբիոն ստանձնի ուկրաինական կարգավորման հարցով Ռուսաստանի հետ գլխավոր բանակցողի պատասխանատվությունը: Եթե դա տեղի ունենա, հնարավոր կլինի համարել, որ ռուս-ամերիկյան գործարքի քաղաքական համաձայնությունը մոտենում է:






Բաց մի թողեք
Բաքուն բզբզում է, իբր «Հանուն Իսրայելի հետ մերձեցման Հայաստանը զոհաբերում է Իրանի շահերը»
Լիբիական ինքնաթիռի «հարձակմամբ սարքել են Թուրքիայի գլխին»
Թրամփի կենտրոնաասիական «ցատկը» Ուկրաինայի շուրջ ռուս-ամերիկյան ենթադրյալ «գործարքի մաս է»