22/12/2024

ԱՄՆ նոր պատժամիջոցներ՝ ՌԴ ՊՆ ստորաբաժանումների նկատմամբ

Միացյալ Նահանգները նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի տասնյակ ֆիզիկական անձանց և կազմակերպությունների դեմ։

ԱՄՆ ֆինանսների նախարարության տվյալով՝ սահմանափակումները, մասնավորապես, տարածվում են ռուսական նավերի, «Պոբեդա» ավիաընկերության, ավտոգործարանների, այլ ձեռնարկությունների, ՊՆ ստորաբաժանումների վրա:

Սահմանափակումներ են կիրառվել նաև տասնյակ անձանց նկատմամբ, որոնց Վաշինգտոնը կասկածում է ռուսական ռազմարդյունաբերական համալիրը զարգացնելու մեջ։ Պատժամիջոցների ցանկում ներառվել են Ադրբեջանում, Թուրքիայում, Չինաստանում, Բելառուսում, Բելգիայում, Սլովակիայում, Արաբական Միացյալ Էմիրություններում տեղակայված կազմակերպություններ և ֆիզիկական անձինք:

ԱՄՆ ֆինանսների նախարարության տվյալով՝ նրանք օգնում են Մոսկվային արտերկրից անհրաժեշտ տեխնոլոգիաներ և սարքավորումներ ձեռք բերել: