01/02/2026

Գրենլանդիայի վերաբերյալ Եվրոպայի հետ բանակցություններն արդեն ընթացքի մեջ են

Գրենլանդիայի վերաբերյալ Եվրոպայի հետ բանակցություններն արդեն ընթացքի մեջ են, և շատ բան արդեն համաձայնեցված է, լրագրողներին ասել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

«Մենք սկսել ենք բանակցությունները, և կարծում եմ, որ արդեն իսկ կա զգալի համաձայնություն։ … Կարծում եմ, որ դա լավ գործարք կլինի բոլորի համար։ Շատ կարևոր գործարք ազգային անվտանգության տեսանկյունից։ Կարծում եմ, որ մենք կստանանք այդ գործարքը», – ասել է Թրամփը։

Սպիտակ տան ղեկավարը չի մանրամասնել, թե բանակցությունների ընթացքում ինչ հարցեր են քննարկվել կամ ում հետ։

Հունվարի 28-ին ԱՄՆ-ի, Գրենլանդիայի և Դանիայի միջև բանակցություններ են տեղի ունեցել, հաղորդում է Reuters-ը։ Կողմերը քննարկել են Արկտիկայի անվտանգության հարցեր։