Ռուսաստանը ներառվել է ԵՄ փողերի լվացման սեւ ցուցակում։
Այս մասին որոշումը մտել է ուժի մեջ։ Այս մասին հայտնում է ԵՄ Խորհուրդը։ Համաձայն հաղորդման, որոշումը ուժի մեջ է մտել հունվարի 29-ին, այն բանից հետո, երբ ԵՄ անդամ որեւէ երկիր այդ որոշման դեմ առարկություն չի ներկայացրել։
Հիշեցնենք, որ որոշումը կայացվել է անցյալ տարվա դեկտեմբերին եւ մինչ այժմ համաձայն ԵՄ ընթացակարգերի, որոշումն անցնում էր հաստատման փուլը։
Համաձայն ԵՄ օրենքների, եվրոպական բանկերը հավելյալ պարտավորություն ունեն վերահսկել ցանկացած գործառնություն, որոնք կապված են ցանկում ներառված երկրների հետ։
Բացի այդ, ԵՄ-ն իրավունք է ստանում ճնշում գործադրել ցանկացած երկրի նկատմամբ, պահանջելով խստացնել սեւ ցուցակում ներառված երկրների հետ ֆինանսական գործարքները։






Բաց մի թողեք
Համաշխարհային իրարանցումը Շվեդիային ստիպել է սիրախաղ անել եվրոյի հետ
ԵՄ-ն հայտարարում է, որ «հավերժական քիմիական նյութերը» մինչև 2050 թվականը Եվրոպային կարժենա կես տրիլիոն եվրո
Կալլասն ասում է, որ Պուտինը պետք է զիջումների գնա Եվրոպայի հետ ուղիղ բանակցություններից առաջ