11/02/2026

Կայքը՝ 2009թ․-ից․ սկսած՝ Միտք թերթից 2001թ.

Դիրքում 2 օր առաջ զոհված պայմանագրայինը «Պաշտպան հայրենյաց» ծրագրով էր ծառայում․ Լուսանկար

Փետրվարի 7֊ին բանակում զինվորի մահվան հերթական դեպքն է գրանցվել։

Մեր տեղեկություններով՝ դեպքը տեղի է ունեցել դիրքերում։ 22-ամյա Դավիթ Մանուկյանին մահացած են հայտնաբերել դիրք բարձրանալու հաջորդ օրը։ Դավիթը Տավուշի մարզի Բագրատաշեն գյուղից է։

Համագյուղացիներից պատմեցին, որ նա «Պաշտպան հայրենյաց» ծրագրով էր ծառայում, իրենից փոքր քույր ունի, ապրում էր ծնողների հետ։ Ինչպես նշեցին, ծնողները համեստ, քրտինքով ապրող մարդիկ են։

Համագյուղացիները չեն հավատում, որ Դավիթն ինչ֊որ մեկի հետ կարող էր խնդիր ունենալ, չափազանց համեստ, դաստիարակված երիտասարդ էր։

Մահացած զինծառայողը Տավուշի մարզից էր,  «Պաշտպան հայրենյաց» ծրագրով էր ծառայում