Բացի YouTube-ից և WhatsApp-ից Ռուսաստանում Դոմենային անունների ազգային համակարգի (НСДИ) գրառումներից հեռացվել են նաև մի շարք այլ կայքերի տվյալներ։
Ըստ այդմ՝ НСДИ-ի օգտատերերը չեն կարող մուտք գործել այդ ռեսուրսներ, ներառյալ նրանք, որոնք նույնիսկ պաշտոնապես արգելափակված չեն Ռուսաստանի տարածքում։
Ահա դոմենների ցանկը.
www.web.whatsapp.com
www.windscribe.com
www.apkmirror.com
www.bbc.com
www.currenttime.tv
www.dw.com
www.facebook.com
www.instagram.com
www.messenger.com
www.svoboda.org
www.themoscowtimes.com
www.torproject.org
www.youtube.com
Բրաուզերների կողմից տրվող «DNS_PROBE_FINISHED_NXDOMAIN» սխալը նշանակում է, որ նման դոմեն գոյություն չունի։ Սա փաստում է այն մասին, որ տեղեկագրից պարզապես հեռացվել են այդ ռեսուրսների IP հասցեները։
Ի՞նչ է սա նշանակում Կարգավորողները սկսել են ակտիվորեն կիրառել սահմանափակման նոր մեթոդ՝ DNS գրառումների հեռացում կամ DNS tampering: Նախկինում սա կիրառվում էր կետային եղանակով (օրինակ՝ 2024-ին Discord-ի և Signal-ի արգելափակման ժամանակ), սակայն նման մասսայական հեռացում արձանագրվել է միայն այսօր։
Ի՞նչ անել․ Առայժմ միայն НСДИ-ն է հեռացրել վերոնշյալ ռեսուրսների IP հասցեների մասին տեղեկությունները։ Այլ DNS պրովայդերները շարունակում են անխափան աշխատել։ Հետևաբար, հասանելիությունը վերականգնելու համար կարելի է պարզապես փոխել DNS կարգավորումները կամ օգտվել VPN ծառայություններից։

Բաց մի թողեք
Երբ Հայաստանում կակտիվանա YouTube-ի դրամայնացումը․ ԲՏԱ նախարարը ժամկետներ է նշել
Պուտինը նոր պատերազմների է նախապատրաստվում․ Արտաքին զեկույց Էստոնիայից
Օրբանը դատապարտել է ԵՄ-ի՝ Ուկրաինային մասնակիորեն դաշինք ընդունելու ծրագիրը