13/02/2026

Ադրբեջանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները ցամաքային սահմանազատված հատվածով ժամանել են ՀՀ․ Տեսանյութ

Հայաստանում փետրվարի 13-14-ը «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության շրջանակում կանցկացվի երկկողմ կլոր սեղան, որի ընթացքում կհանդիպեն Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիական հասարակությունների ներկայացուցիչները։ 

Բացի «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության հիմնական մասնակիցներից՝ այս կլոր սեղանին կներգրավվի նաև երկու կողմերից մասնակիցների ավելի լայն խումբ։

Ադրբեջանական պատվիրակությունը Հայաստան է ժամանել ցամաքային սահմանի սահմանազատված և սահմանագծված հատվածով՝ անցնելով բոլոր համապատասխան ընթացակարգերը։ Սա կարևոր գործնական քայլ է երկու երկրների միջև վստահության ամրապնդման ուղղությամբ։

Քննարկումների ընթացքում հայկական և ադրբեջանական քաղաքացիական հասարակությունների ներկայացուցիչները կանդրադառնան 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնյան գագաթնաժողովում հաստատված խաղաղության օրակարգից բխող գործընթացներին։ Առանձին նիստեր կկենտրոնանան ձևավորվող տարածաշրջանային անվտանգության ճարտարապետության, խաղաղության օգուտների, երկու հասարակությունների միջև հարաբերությունների հաստատման հանրային ընկալումների, տնտեսական համագործակցության հեռանկարների, ինչպես նաև փոխըմբռնման և վստահության ամրապնդման գործում քաղաքացիական հասարակության դերի վրա։

Հայկական կողմի մասնակիցներ

Արեգ Քոչինյան – ազգային համակարգող, «Հայկական խորհուրդ» վերլուծական կենտրոնի նախագահ

Բորիս Նավասարդյան – Երևանի մամուլի ակումբի պատվավոր նախագահ

Նաիրա Սուլթանյան – Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի տնօրեն

Նարեկ Մինասյան – «Հայկական խորhուրդ» վերլուծական կենտրոնի ասոցացված փորձագետ

Սամվել Մելիքսեթյան – «Հայկական խորhուրդ» վերլուծական կենտրոնի փորձագետ

Ստեփան Գրիգորյան – «Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոն» հիմնադրամի խորհրդի նախագահ

Էդգար Վարդանյան – «Հայկական խորhուրդ» վերլուծական կենտրոնի ասոցացված փորձագետ

Ռոբերտ Ղևոնդյան – «Հայկական խորhուրդ» վերլուծական կենտրոնի փորձագետ

Լուսինե Խառատյան – գրող, մշակութային մարդաբան

Նելլի Մինասյան – պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ, թուրքագետ

Դավիթ Ստեփանյան – 1in.am-ի քաղաքական մեկնաբան, Հայաստանի միջազգային անվտանգության և հարաբերությունների ինստիտուտի փորձագետ

Ռուբեն Բաբայան – Երևանի պետական տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար

Էլեոնորա Սարգսյան – խաղաղության և գենդերային հարցերի փորձագետ, երիտասարդական ծրագրերի համակարգող

Նաիրա Մարտիկյան – խմբագիր, JAMnews-ի հայաստանյան գրասենյակի տնօրեն

Վազգեն Կարապետյան – «Եվրասիա համագործակցություն» հիմնադրամի փոխտնօրեն

Տաթև Դանիելյան – Հայաստանի հանրային հեռուստաընկերության քաղաքական հաղորդումների գլխավոր խմբագիր, հաղորդավար

Արմեն Պետրոսյան – «Օրբելի» կենտրոնի տարածաշրջանային քաղաքականության փորձագետ

Ալեն Ամիրխանյան – Ամերիկյան համալսարանի «Յոկեբեան» բնապահպանական կենտրոնի տնօրեն

Նելլի Ռաֆայելյան – Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի լրագրող

Ժիրայր Հաբեթյան – Հայաստանի հանրային հեռուստաընկերության օպերատոր: