Հայաստանի բարձրագույն ղեկավարությունը տեղյակ է ատոմային էներգետիկայի վերաբերյալ ՌԴ առաջարկներից, Ռուսաստանը հույս ունի՝ ՀՀ իշխանությունը կանի սթափ հաշվարկ՝ ի շահ ժողովրդի:
Այս մասին «ՌԻԱ Նովոստիին» տված մեկնաբանության մեջ ասել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն:
«Հայաստանի ղեկավարությունը, այդ թվում՝ բարձրագույն, տեղյակ է ատոմային էներգետիկայի զարգացման վերաբերյալ մեր առաջարկներից։ Չբացահայտելով մանրամասները՝ ասեմ, որ այնտեղ պայմանները շատ, շատ շահավետ են, իսկ տեխնոլոգիաներն ամենաառաջադեմն են, և միևնույն ժամանակ դրանց հուսալիությունն ապացուցված է բազմամյա շահագործմամբ։
Էլ չենք խոսում այն մասին, որ «Ռոսատոմը» առաջին տեղն է զբաղեցնում արտասահմանում ԱԷԿ-ի կառուցման նախագծերի քանակով (համաշխարհային շուկայի 90%-ը) և ունի փոքր մոդուլային ռեակտորների նախագծման, կառուցման և շահագործման յուրահատուկ փորձ:
Կցանկանայի հուսալ, որ մեր գործընկերների կողմից համապատասխան որոշումներ կայացնելիս կգերիշխեն սթափ հաշվարկն ու ժողովրդի շահերը, այլ ոչ թե «ի հեճուկս մորս կսառեցնեմ ականջներս» ասացվածքի ոգով մտածողությունը»,- ասել Է Շոյգուն:

Բաց մի թողեք
«Ո՞վ էլ լիներ՝ նույնն էր անելու»
Հայաստանի մասին մտածել ոչ թե աշխարհաքաղաքական բառապաշարով, այլ սեփական պետության տրամաբանությամբ
Ինչու ՀԱՊԿ-ը Հայաստանին չհասավ օգնության հակամարտության ժամանակ