ԱՄՆ-ն արդեն զգուշացրել է Ռուսաստանին միջուկային զենքի կիրառման հետևանքների մասին։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի սպառնալիքներն անպատասխանատու են, հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերը։
«Առաջին անգամ չէ, որ մենք տեսնում ենք Վլադիմիր Պուտինի անպատասխանատու հռետորաբանությունը»,- նշել է Միլլերը:
Նրա խոսքով՝ միջուկային զենք ունեցող պետության ղեկավարի այդպիսի հայտարարություններն անընդունելի են։
«Մենք նախկինում մասնավոր կերպով և անմիջականորեն շփվել ենք Ռուսաստանի հետ միջուկային զենքի կիրառման հետևանքների վերաբերյալ»,- հավելել է խոսնակը։
Նա հայտնել է, որ առայժմ նշաններ չկան առ այն, որ Ռուսաստանը պատրաստվում է միջուկային զենք կիրառել։ Սակայն ԱՄՆ-ը շարունակում է ուշադիր հետևել իրավիճակին։

Բաց մի թողեք
Ուկրաինային անհրաժեշտ է ևս 70 միլիարդ եվրո, բայց որտե՞ղից ԵՄ-ն կգտնի այդ գումարը
«EU Inc»-ը մոտենում է Խորհրդում հնարավոր համաձայնությանը
Միջանկյալ փուլ. Վեբերի՝ ԵԺԿ-ում ունեցած իշխանության իրական շարժիչ ուժը