17/02/2026

Սաթիկ Սեյրանյանը հայց է ներկայացրել ընդդեմ հաղորդավար Պետրոս Ղազարյանի

Satik Seyranyan

Ժուռնալիստների միության նախագահ Սաթիկ Սեյրանյանը հայց է ներկայացրել ընդդեմ հաղորդավար Պետրոս Ղազարյանի։

Ըստ «Դատալեքս» տեղեկատվական համակարգի՝ Սեյրանյանը հայցադիմումով պահանջում է դատարանից պարտավորեցնել Պետրոս Ղազարյանին՝ հերքել զրպարտություն հանդիսացող տեղեկությունները։

Հայցադիմումի պատճառը եղել է Պետրոս Ղազարյանի ֆեյսբուքյան գրառումը, որ նշված է եղել․

«Սոլովյովի սպառնալիքը պաշտպանել են Հայկ Դեմոյանը ,Սաթիկ Սեյրանյանը ,նրա սանջակ 24 նյուզը , Միկա Բադալյանը , Անժելա Թովմասյանը, Հրանտ Բագրատյանը։ Նրանց մի մասը հարձակվել ա Սոլովյովին քննադատողների վրա։

Վստահ եմ նրանք ուրախ կլինեին ,եթե այդ սպառնալիքը իրականանար։ Իսկ հիմա նրանք լծվելու են Թրիփի դեմ»։

Սեյրանյանը պահանջում է պարտավորեցնել Ղազարյանին հերքել զրպարտությունը, զրպարտության համար փոխհատուցել 1 մլն դրամ։

Հայցը մակագրվել է Երևանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր Երեմ Եսոյանին։ Վարույթ ընդունելու մասին որոշում դեռ չկա։