Տարածված տեղեկությունը, թե Լոռու մարզում տեղի ունեցած աղետը հետևանք կարող է լինել Մեծավանի ջրամբարի պատվարի փլուզման կամ կանխարգելիչ ու արտակարգ ջրթողի, չի համապատասխանում իրականությանը։
Այս մասին հայտնում է Ջրային կոմիտեն:
«Ոռոգման համակարգում գործող Մեծավանի ջրամբարի պատվարը կանգուն է։
Այս պահին ջրամբարը լցված է և շահագործվում է ըստ կարգի ու առանց խնդիրների։
Ի դեպ, 2023 թվականին իրականացվել են նաև պատվարի վերանորոգման աշխատանքներ։
Կանխարգելիչ և արտակարգ ջրթող ևս չի իրականացվել։
Կից ներկայացված տեսանյութերում երևում են Մեծավանի ջրամբարի պատվարը և ջրահեռացման ընթացքը»,- ասված է կոմիտեի հաղորդագրության մեջ:
Բաց մի թողեք
Թրամփի հետ հանդիպումը չի անցել այնպես, ինչպես կցանկանար Զելենսկին. Մերց
Իշխանության վերընտրվելու ռեսուրսը սպառվել է
Գազայում «ժանիքներ են ցուցադրում», Թրամփը կասկածում է, որ թիկունքում Թուրքիան է կանգնած