17/04/2026

EU – Armenia

Ալիևի թիկնապահները Վաշինգտոնում ծեծի են ենթարկել ցուցարարների

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի անվտանգության աշխատակիցները հարձակվել են Վաշինգտոնում ցույցի դուրս եկած ցուցարարների վրա, որոնք պահանջել էին ազատ արձակել ադրբեջանցի քաղբանտարկյալներին, հաղորդում է The Washington Post-ը:

«Ադրբեջանում քաղբանտարկյալներին ազատ արձակելու կոչ անող ցուցարարները հայտնել են, որ փետրվարի 19-ի կեսօրին իրենց վրա հարձակվել են նախագահ Իլհամ Ալիևի թիկնապահները Վաշինգտոնի «Waldorf Astoria» հյուրանոցի մոտ, որը գտնվում է Սպիտակ տնից մի քանի թաղամաս հեռավորության վրա»,- նշվում է հրապարակման մեջ։

Վաշինգտոնի ոստիկանությունը հարձակման մասին տեղեկատվությունը փոխանցել է Պետդեպարտամենտին։

ԱՄՆ-ում Ադրբեջանի դեսպանատունը չի արձագանքել մեղադրանքների վերաբերյալ մեկնաբանությունների խնդրանքին։