21/02/2026

EU – Armenia

EU – Armenia

Թուրքական Daily Turkic լրատվամիջոցն իր հրապարակման մեջ Նիկոլ Փաշինյանին թյուրք առաջնորդների ցանկում է ներառել

Քաղաքագետ Կարեն Իգիթյանը, ով այն սփյուռքահայերից է, ում մուտքն այս իշխանությունները արգելել են Հայաստան, մի հետաքրքիր արձանագրում է ֆիքսել։

Նա իր ֆեյսբուքյան էջում հրապարակում է արել այն մասին, որ թուրքական Daily Turkic լրատվամիջոցն իր հրապարակման մեջ Նիկոլ Փաշինյանին թյուրք առաջնորդների ցանկում է ներառել:

Անգլերեն տեքստում գրված է եղել․ «All Turkic leaders are together at Gaza Peace Conference: Aliyev, Tokayev, Mirziyoyev and Pashinyan», ինչը հայերեն թարգմանվում է բառացիորեն այսպես. «Բոլոր թյուրք առաջնորդները միասին են Գազայի խաղաղության համաժողովին՝ Ալիևը, Տոկաևը, Միրզիոևը և Փաշինյանը»:

Եթե թուրքական լրատվամիջոցը Փաշինյանին թյուրք է համարում, զարմանալի չի լինի, եթե մի օր Փաշինյանի «թեթև ձեռքով» Հայաստանը դառնա թյուրքական պետությունների կազմակերպության անդամ:

Հիշեցնենք, որ Տոկաևը Փաշինյանին 2025 թվականի նոյեմբերի 21-ին պարգևատրել էր Ղազախստանի բարձրագույն պետական պարգևով, որը սովորաբար հանձնում են թյուրքական պետությունների համար նշանակալից ծառայություններ մատուցած անձանց:

Տոկաևը ասել էր․ «Այս պարգևը կնպաստի ոչ միայն մեր երկկողմ հարաբերությունների, այլև մեր տարածաշրջանի և մեր ավելի լայն տարածաշրջանի հետագա զարգացմանը։ Ես արդեն ասել եմ, թե որքան եմ գնահատում Ձեր անձնական աջակցությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացում։ Դուք շատ եք հետաքրքրված եղել և շարունակում եք հետաքրքրված լինել մեր տարածաշրջանում երկարաժամկետ կայունության հաստատմամբ»։