22/02/2026

EU – Armenia

EU – Armenia

Հաղթանակ կամրջի տակ՝ Հրազդան գետում, հայտնաբերվել է նախկին դատախազ Տիգրան Սուքիասյանի մարմինը

Փետրվարի 22-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։

Ժամը 15։50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Հաղթանակ կամրջի տակ՝ Հրազդան գետում, դի կա։

Տեղում պարզվել է, որ ստացված օպերատիվ տեղեկությունը հավաստի է․ Հրազդան գետի մեջտեղում հայտնաբերվել է տղամարդու մարմին։

Մահացածի մարմինը գետից դուրս բերելու համար ահազանգով ժամանել են ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատներից մեկի փրկարարները։

Տեղի ունեցածը ինքնասպանություն է, սպանություն, թե դժբախտ դեպք՝ պարզվում է: