ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Պետրոս Ղազարյանի հետ հարզացրուցում խոսելով անվտանգության ոլորտի դիվերսիֆիկացիայի մասին՝ հրապարակեց թվային տվյալներ:
«Ես կարող եմ հետաքրքիր թիվ ասել անվտանգության ոլորտում դիվերսիֆիկացիայի մասով: 2020 թվականին Հայաստանի Հանրապետության ռազմատեխնիկական ամբողջ համագործակցության 96 տոկոսը Ռուսաստանի հետ էր:
2021 թվականի հունվարից մինչև այսօր մենք մի քանի միլիարդ դոլարի պայմանագրեր ենք կնքել տարբեր երկրների հետ և այդ պայմանագրերի մեջ ՌԴ-ի ծավալը 10 տոկոսից ցածր է կազմում:
Սա ցույց է տալիս, որ օբյեկտիվ պատճառով է տեղի ունեցել և սա եղել է հենց Ռուսաստանի ընտրությունը»,- ասաց Գրիգորյանը:
Բաց մի թողեք
էն ինչ ասում, խոսում ու հայտարարում է Փաշինյանը էս երկրի 70-75%-ին չի հետաքրքրում
Փաստաբանները կարող են բացատրել Սամվել Կարապետյանի «մեր ձևով» արտահայտության էությունը
Կարդալու ու դասեր քաղելու մասին․ Տիգրան Պասկևիչյան