01/03/2026

EU – Armenia

Իրանում շուտով կձևավորվի ժամանակավոր ղեկավարության խորհուրդ, ԻՀՊԿ-ի գլխավոր հրամանատար է նշանակվել

Շուտով կձևավորվի ժամանակավոր ղեկավարության խորհուրդ, հայտարարել է Իրանի ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Ալի Լարիջանին։

– Իրանը բաժանելու մասին մտածող խմբերը պետք է իմանան, որ զինված ուժերը պահպանում են երկրի միասնությունը;

– Ես զգուշացնում եմ ձեզ. մենք մեղմություն չենք ցուցաբերի անջատողական խմբավորումների նկատմամբ;

– Իրանի ժողովուրդը թույլ չտվեց, որ երկիրը քանդվի։

– 12-օրյա պատերազմում թշնամին բախվեց մեծ քաղաքակրթական ամրոցի։

– Այս օրերին ժողովուրդը ցույց տվեց իր հասունությունը և, չնայած թշնամու ողջ քարոզչությանը, պահպանեց միասնությունը։

– Մենք նախորդ պատերազմում շատ զոհեր ունեցանք, բայց երեկ մեր զոհերի թիվը շատ ցածր էր. զինված ուժերը, նախորդ պատերազմից ստացված փորձով, լավ են կատարում իրենց աշխատանքը։

***

Բրիգադի գեներալ Ահմադ Վահիդին նշանակվել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) նոր գլխավոր հրամանատար, հաղորդում է «Իզվեստիան»՝ հղում անելով տեղական լրատվամիջոցներին։

«Բրիգադի գեներալ Ահմադ Վահիդին նշանակվել է Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) նոր գլխավոր հրամանատար», – ասվում է հայտարարության մեջ։

***

IRNA լրատվական գործակալությունը Իրանում բարձրաստիճան 2 պաշտոնյայի զոհվելու մասին է հայտնում։

Ըստ լրատվամիջոցի զոհվել են Իրանի պաշտպանության խորհրդի քարտուղար Ալի Շամխանին և ԻՀՊԿ գլխավոր հրամանատար Մոհամմադ Փաքփուրը։

Այլ մանրամասներ այս պահին հայտնի չեն։