Մարտի 16-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ «Կլինիկական մահ» ախտորոշմամբ Երևանի «Արաբկիր» բժշկական կենտրոն է տեղափոխվել տղա երեխա։
Բժիշկները մոտ 1 ժամ անհրաժեշտ բուժօգնություն ցուցաբերելուց հետո կարողացել են երեխայի սրտի աշխատանքը վերականգնել, սակայն երեխան դեռ գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում։
Արաբկիրի ոստիկանները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածը 1 տարեկան 2 ամսական Ալեքսան Մ.-ն է, և ըստ օպերատիվ տեղեկությունների՝ երեխային ծեծի է ենթարկել ծնողներից մեկը։
Ձերբակալվել է մեկ անձ և ներկայացվել նախաքննական մարմին։
Մեր տեղեկություններով՝ երեխային դաժան ծեծի է ենթարկել երեխայի խորթ մայրը, ով ձերբակալվել է։
Իսկ ինչպե՞ս է երեխայի առողջական վիճակը. «Արաբկիր» բժշկական կենտրոնից հայտնեցին, որ երեխան դեռ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։
«Նախօրեին «Արաբկիր» բժշկական համալիր ընդունված մեկ տարեկան, երկու ամսական երեխան շարունակում է մնալ վերակենդանացման բաժանմունքում: Բժիշկները պայքարում են երեխայի կյանքի համար»,- ասացին ԲԿ-ից։
Խորթ մորը դեռ չեն կալանավորել։

Բաց մի թողեք
«Զովք» սուպերմարկետների ցանցում կամ պարզապես աշխատել չգիտեն, կամ էլ՝ հաճախորդին հարգել չեն ցանկանում
Հերթը հասավ Հայրապետյանների եւ Քալանթարյանների ընտանիքներին, ովքեր իշխանամետ գործարարների ճամբարից են
Ճամբարակում բшխվել են «Nissan Note»-ը և «Opel Astra»-ն․ կան վիրшվորներ․ Լուսանկար